Միջազգային

Իրաքի անվտանգության ուժերը ԻՊ-­ից 800 քառ. կմ տարածք են գրավել Մոսուլի շրջակայքում

Իրաքի անվտանգության ուժերը Մոսուլի վրա հարձակման առաջին շաբաթվա ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մոտավորապես 800 քառ. կմ տարածք են գրավել այդ քաղաքին հարող տարածքում, լրագրողների համար անցկացված հատուկ բրիֆինգում հայտարարել է Պենտագոնի պաշտոնատարները։

Ըստ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության գնահատականի` գործողությունն ունեցել է լավ մեկնարկ ու առաջ է ընթանում ավելի վաղ մշակված ծրագրի համաձայն:

Ինչպես նշում է ria.ru-ն, ամերիկյան մի շարք պաշտոնատար դեմքեր, ցանկանալով պահպանել անձի գաղտնիությունը, լրագրողների հետ զրույցում ասել են, որ որքան զինվորականներն ավելի մոտենան Մոսուլին, մարտերը ավելի կթեժանան:

Նշվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը քաղաքը գրավել էր 2014թ.:

Back to top button