Միջազգային

Կամերունում երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 60-ի

Կամերունում երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է առնվազն 60-ի, մոտ 600 հոգի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով բժիշկներին: Ավելի վաղ հաղորդվում էր 55 զոհի մասին:

«Այսօր առավոտյան եղել է 60-70 մարմին»,- գործակալությանը հայտնել է երկրի երկաթուղային ծառայության ներկայացուցիչը:

Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Յաունդեից 120 կմ հեռավորության վրա՝ գծի վրա, որը միացնում է այն երկրի խոշորագույն քաղաք Դուալայի հետ։

kameroon kameroon1

Back to top button