Քաղաքական

ՀՀԿ հերթական համագումարը՝ բեկումնային

lusinevasilyan
Նոյեմբերի 26-ին Հանրապետական կուսակցությունը կհրավիրի հերթական համագումարը: Այն թեև հերթական 16-րդն է, բայց առանցքային ու բեկումնային է լինելու ՀՀԿ-ի համար ՝ այս հայտարարությունը դեռևս սեպտեմբերին արել էր ԱԺ փոխնախագահ, Հանրապատեկան կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  Երեկ արդեն  կուսակցության գործադիր մարմնի նիստում հստակեցվել է համագումարի օրակարգը: Նոյեմբերի 26-ին իշխող կուսակցությունը նախագահ կընտրի, գործադիր մարմին կձևավորի, փոփոխություններ կկատարի ՀՀԿ ծրագրում ու կանոնադրությունում: Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, հանրապետական գործինչներչն առայժմ չեն հստակեցնում, փոխարենը հստակ է ՝ ՀՀԿ-ն կշարունակի ղեկավարել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարը վերջինն է  2017-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ: Սա արդեն դրա նշանակությունը փոքր-ինչ ավելին  է դարձնում , քան  հերթականինը: Ըստ էության, իշխող կուսակցությունը հենց առաջիկա համագումարում կճշգրտի այն մեկնարակային պայմանները, որոնցով կսկսի  նախընտրական շրջանը:

Համագումարը  նախընտրական բնույթ չի ունենա , կլինի հաշվետու, որից հետո կսկսենք պատրաստվել պառլամենտական ընտրություններին՝ դեռևս սեպտեմբերին լրագրողներին ասել էր ԱԺ փոխնախագահ , կուսակցությամբ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Երեկ արդեն կուսակցության գործադիր մարմինը քննարկեց և հաստատեց   համագումարի օրակարգը: Նոյեմբերի 26-ին իշխող կուսակցությունը նախագահ կընտրի, գործադիր մարմին կձևավորի , փոփոխություններ կկատարի ՀՀԿ ծրագրում ու կանոնադրությունում: Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, առայժմ չի հստակեցվում: Հանրապատեկան կուսակցության խոսնակն ասում է՝ փոփոխությունները նախագծված են  , բայց վերջնական տեսք առայժմ չունեն:

«Կանոնադրության և ծրագրի մեջ նախանշվող փոփոխությունների կմախքն արդեն կա, բայց դեռևս ամբողջական ու վերջանական չէ: Մինչև նոյեմբերի 26­ը մենք մեր համագումարի պատվիրակներին կբաժանենք սպասվող փոփոխությունների նախագիծը »:

Փախարենը անորոշություններ  չկան Հանրապետական կուսակացության նախագահի հարցում: Լրագրողի հարցին, թե ՀՀԿ գործող նախագահ Սերժ Սարգսյանից բացի հնարավոր է լինեն այլ թեկնածուներ, ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքեց:

«Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է, և կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»:

Համաձայն  ՀՀԿ-ի կանոնադրության՝ կուսակցության նախագահի թեկնածությունն առաջադրվում է  հենց համագումարի ընթացքում: Ի դեպ, Հանրապետական գործիչները չեն բացառում, որ էական  փոփոխությունների լինեն ՀՀԿ ղեկավար կազմում: Համագումարի ընթացքում նոր գործադիր մարմին է ընտրվելու, հնարավոր փոփոխություններն օրինաչափ են՝ ասում է  Էդուարդ Շարմազանովը: Իսկ հիմնական ինտրիգներից մեկը մնում է հարցը, թե արդյոք ՀՀԿ-ին կանդամակցի վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ դեռևս  սեպտեմբերի 8-ին, հանարպետականներին ներկայացնելով նոր վարչապետին, հանրապետության նախագահը  ցանկություն էր հայտնել Կարեն Կարապետյանի միջոցով նոր շունչ հաղորդել Հանրապետական կուսակցությանը:

Ոչ անդամակցելուց, ոչ էլ չանդամակցելուց մի զարմացեք՝ լրագրողներին հորդորել էր  Էդուրադ շարմազանովը ու նշել, որ Կարեն Կարապետյանն ինքը կորոշի՝ անդամակցել Հանրապետականին, թե ոչ:

ԱԺ փոխնախագահը հորդորել է նաև ինտրիգներ չփնտրել այն հարցում, թե որ կուսկացությունները կհրավիրնեն Հանարապետականի համագումարին: Առայժմ հստակ է միջազգային գործընկերների ցանկը:

«Միջազգային մեր գործընկերներից ԵԺԿ­ի ներկայացուցիչները կմասնակցեն, «Միասնական Ռուսաստանի» եւ Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները ևս: Ինչ վերաբերում է տեղական կուսկացություններին, ապա դեռ չենք քննարկել, կքննարկենք կասենք»:

Back to top button