

Հայաստանի հանրապետական կուսակցության 16- րդ համագումարը տեղի կունենա նոյեմբերի 26- ին։ ՀՀԿ գործադիր մարմինն այսօրվա նիստում հաստատել է համագումարի օրակարգը։ ՀՀԿ 16- րդ համագումարում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալու հաշվետու ելույթով, տեղի է ունենալու ՀՀԿ նախագահի եւ գործադիր մարմնի ընտրություններ՝ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է և կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»,- նշել է նա։
Համագումարին միջազգային գործընկերներից կմասնակցեն Եվրոպայի ժողովրդական, «Միասնական Ռուսաստան» եւ Չինաստանի կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչները։




