Մշակույթ

Մարզերի աշակերտները ծանոթանում են Երեւանի մշակութային կյանքին

alisagevorgyan

Այսօր մեկնարկել  է ՀՀ կառավարության աջակցությամբ, մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և  Հայաստանի պետական  ֆիլհարմոնիայի  ջանքերով  իրականացվող «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի երրորդ փուլը: Հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 26-ը Հայաստանի տասը մարզերի մոտ 750 աշակերտներ կայցելեն Երևան,կլինեն մի շարք թանգարաններում, համերգասրահներում, կդիտեն ներկայացումներ: Նախատեսված միջոցառումների շրջանակում Առնո Բաբաջանյան համերգասրահում երեխաներն այսօր ունկնդրել են Հայաստանի  ազգային նվագարանների  պետական նվագախմբի ելույթը, իսկ մինչ այդ հասցրել են շրջել Հայաստանի ազգային պատկերասրահում ու պատմության թանգարանում: 

 

culture03«Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի նպատակը կրթական համակարգի բովանդակային արդյունավետության բարձրացումն է նաև հոգևոր-մշակութային բաղադրիչի միջոցով:

2015 թվականից մինչ  օրս ծրագրին  մասնակցել են Տավուշի, Սյունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանապահ համայնքների հիմնական դպրոցների և Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերի  միջին դասարաններում սովորող  շուրջ 3000 աշակերտ: Նշենք, որ նախաձեռնությանը պարբերաբար միացել են մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտներ, ինչպես նաև սիրիահայ երեխաներ և մանկատների սաներ՝ Երևանից և Գավառից:

Այսօր մեկնարկեց  «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի երրորդ փուլը:culture02 Հայաստանի տասը մարզերի մոտ 750 աշակերտներ կայցելեն մի շարք թանգարաններ, համերգասրահներ, կդիտեն ներկայացումներ:  Երեխաների մի մասն այսօր արդեն հասցրել են այցելել Հայաստանի ազգային պատկերասրահ ու պատմության թանգարան: Նախատեսված միջոցառումների ցանկում էր նաև  Հայաստանի  ազգային նվագարանների  պետական նվագախմբի ելույթը Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ էլ  երեխաները կիսեցին իրենց տպավորություններն  օրվա շրջայցից հետո։

Առնո Բաբաջանյան համերգասրահում երեխաներին այսօր ողջունեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Կարևորելով ծրագրի գիտակրթական շեշտադրումը՝ նշեց, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու: Ողջույնից հետո երեխաները փոխնախարարին հարցեր ուղղելու հնարավորության ստացան։

culture01Ինչպես դառնալ նախարար. հարցը Կողբից ժամանած Ռոբերտին էր հետաքրքրում: «Նախարար, փոխնախարար, թե գործարար, հայրենիքին պիտանի մարդ դառնալու համար նախ գիտելիք է անհրաժեշտ»,- մշակույթի փոխնախարարի պատասխանն էր:

Գիտելիքի ամրապնդմանն է ուղղված նաև «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագիրը, որի նախատեսված միջոցառումների ցանկը կազմվել է հաշվի առնելով նաև երեխաների նախասիրությունները: Արդյունքում ՝ թանգարաններից, համերգասրահներից ու թատրոններից զատ, երեխաները կայցելեն նաև կենդանաբանական այգի, կշրջեն Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում, Կարապի լճի տարածքում ու «Հաղթանակ» զբոսայգում:

Back to top button