Տնտեսական

«Քյավառա փախլավան» հասավ Ստրասբուրգ. ի՞նչ է ներկայացվել «Արմպրոդէքսպոյում»

arminegevorgyan

Երևանում մեկնարկել է  «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Արցախի գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:

 

Մարգարիտա Կիրակոսյանը Լոռու մարզից է:  Ձեռքի փոքրիկ տարայով մուրաբա է՝ պատրաստված եղեւնու կոներից է: Ասում է՝ սա ոչ թե մուրաբա է, այլ՝ դեղամիջոց: Այն պատրաստվում է Լոռու մարզի Գյուլաքարաք համայնքում:

expo04Շարժվում ենք առաջ՝ արցախյան բերքն ու բարիքն է ներկայացնում Քաշաթաղի շրջանից  Դավիթ  Ստեփանյանը, կամ ինչպես նրան ճանաչում են Քաշաթաղում, մեղր Դավիթը: Անարատ ու համով մեղր ստանալու գաղտնիքներին Դավիթը տիրապետում է ամբողջությամբ։ Ասում է՝ 100 տոկոսանոց մաքուր մեղր է: Մեղր Դավիթն ասում է, որ Քաշաթաղի շրջանի  մեղրը, այնտեղ աճող ակացիայի ու լորենու շնորհիվ յուրահատուկ համային հատկություն ունի:

expo02Իսկ ահա  «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի  տաղավաներում տարածվել էր  «Քյավառի փախլավա»- ի հոտը: Հենց այս փախլավան էլ օրեր առաջ հասել է Ստրասբուրգ ու մասնակցել այնտեղ համտեսի մրցույթին:

«Արմաս» գինու ու կոնյակի  ընկերությունն էլ նրբաճաշակ քիմք ունեցողներին հրավիրում էր  տաղավար:  Ընկերություն վաճառքի պատասխանատու Մերի Սահակյանը «Ռադիոլուրին» հյուրասիրում է սպիտակ դառը գինի ու ասում՝ ունենք 8 տեսակի գինի։ Երկու տեսակն էլ  հնեցնումexpo01 են  ղարաբաղյան կաղնու փայտից  պատրաստված տակառներում:

Գինու մեջ հնեցնում են նաև պանիրը:  Սա նորամուծություն է հայկական շուկայում: Ընկերության համահիմնադիր Արման Միքայելյանն ասում է,  որ այն յուրահատուկ համային հատկանիշներ ունի: Պանիրն  արտադրվում  է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:

expo03Գրեթե բոլոր զրուցակիցներս նշում էին, որ իրենց հիմնական խնդիրն այսօր ապրանքի իրացումն է: Պետք է նոր գործիքներ կիրառել գյուղատնտեսություն զարգացման համար, առաջնայինը՝ բիզնես ներդրումները պետք է  ավելանան: Սակայն այդ ներդրումները ավելացնելու համար նախևառաջ պետք է համապատասխան միջավայր ստեղծել: Գյուղատնտեսություն նախարար Իգնատի Առաքելյանն ասում է, որ  պետք է այնպես անեն, որպեսզի  գործարարները  պատրաստ լինեն  խոշոր հողատարածքներ մշակել ու զարգացնել։ Նախարարը  վերջնաժամկետ է սահմանել.  մինչև տարեվերջ  բոլոր մարզերը պետք է գյուղատնտեսության զարգացման մեկ ծրագիր ներկայացնեն:

Կարդացեք նաև

Back to top button