
Ճապոնիայի արևմուքում գտնվող Տոտտորի շրջանում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, օդերևութաբանները բնակիչներին նախապես զգուշացրել էին ցունամիի վտանգի մասին, բայց հետո հայտարարել են, որ վտանգ չկա:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 10 կմ խորության վրա։ Իշխանությունները զգուշացնում են, որ պահպանվում է շենքերի փլուզման և հրդեհների բռնկման վտանգը: Ներկա պահին տուժածների կամ փլուզումների մասին տվյալներ չկան:




