

Որքանո՞վ են հավանական լայնամասշտաբ ռազմական գործողությունների իրականացում Ադրբեջանի կողմից ինչի մասին հայտարարել էր ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Արթուր Ղազարյանի կարծիքով այսօր դա քիչ հավանական է։
Լավ, թե՝ վատ, կարևոր չէ, կարևոր է խաղաղությունը՝ համոզված է «Ընդդեմ, իրավական կամայականության» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը ով ևս կարծում է, որ միջնորդներին պետք է ներկայացնել վիճակը պնդելով որպեսզի իրականացվեն Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Միջնորդներն աշխատում են Մադրիդյան սկզբունքների շուրջ և պետք է աշխատել այդ մադրիդյան սկզբունքները ոչ թե մերժել, այլ դրական փոփոխություններ մտցնել»,- ասում է:
Խոսելով Ալիևի վերջին ոգևորված հայտարարությունների մասին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ադրբեջանական վերլուծաբանները սխալ են աշխատում և հասարակության մեջ շփոթություն է առաջանում դրանից։ «Հայերը ոչ թե ազգային փոքրամասնություններ են, այլ՝ Ադրբեջանական պետությունը հիմնողներից մեկը»,- նկատում է։
Արցախին լայն ինքնավարություն տալու մասին Ալիևի հայտարարությանն ի պատասխան «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը նկատում է, որ Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տալու գաղափարը քննարկվել է դեռ 1988 թվականին, բայց այն մերժվել է, և դժվար է պատկերացնել, որ այժմ այն ավելի ընդունելի է:




