Միջազգային

ԵՄ- ն կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը

Եվրամիությունը կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցը՝ Սիրիայի իրադարձություններով պայմանավորված: Եվրամիության գագաթաժողովի արդյունքներով ընդունվելիք հայտարարության նախագծում, ինչպես պարզել է Bloomberg գործակալությունը, նշված է, որ եթե Հալեպին ավիահարվածները շարունակվեն, Ռուսաստանի դեմ հնարավոր են նոր պատժամիջոցներ:

«Եվրամիությունը դիտարկում է բոլոր տարբերակները, այդ թվում նոր սահմանափակումներն անհատների և կազկակերպությունների դեմ, եթե բռնությունը Հալեպում չդադարեցվի», նշված է գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթում:

Եվրամիության երկօրյա գագաթաժողովը Բրյուսելում մեկնարկում է այսօր: Bloomberg-ի լուրին միանգամից արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը: «Նախ անհրաժեշտ է սպասել եզրափակիչ փաստաղթի ընդունմանը»,- «ՌԻԱ- Նովոստի» գործակալությանն ասել է Դմիտրի Պեսկովը:

Back to top button