Տնտեսական

Վարչապետը խորհրդարանին ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը

lenabadeyan
Այս պահին կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխագվորությամբ խորհրդարանում ներկայացնում է կառավարության նոր ծրագիրը: Սահմանված մեկ ժամի փոխարեն վարչապետը տեղավորվեց 35 րոպեում՝ 33 էջանոց ծրագրի հիմնարար սկզբունքները ներկայացնելու համար: 23 պատգամավոր է գրանցվել նրան հարց ուղղելու եւ ավելի հստակ պատասխաններ ստանալու համար: «Միջոցառումների ծրագիր՝ հստակ ժամկետներով»,- խոսքի սկզբում փաստաթուղթն այսպես ներկայացրեց վարչապետը՝ նշելով, որ այն կազմելուց առաջ խորհրդակցել եւ առարկայական քննարկումներ են ունեցել ՀՀ նախկին վարչապետերի, նախարարների, հայ եւ օտարերկրյա տնտեսագետների, փորձագետների եւ պարզապես ոչ անտարբեր մարդկանց հետ: Քաղաքական ուժերից ծրագիրը քննարկվել է Հանրապետականների եւ դաշնակցականների հետ:

Վարչապետը խոստացավ աշխատանքում լինել անկեղծ, հետեւողական: Վարչապետը նշեց, որ սրանից հետո եւս ակնկալում է ստանալ սրտացավ մարդկանց խորհուրդները:

Նշենք, որ  կառավարության ծրագիրը 6-ամսյա է, քանի որ կառավարությունը գործելու է մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները, սակայն ծրագրում խոսք կա նաև ապագա ռազմավարության մասին:

Back to top button