

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կառավարության նոր ծրագրին, նշել, որ այնտեղ կոնկրետ միջոցառումներ են ներկայացված, այդ թվում նաև՝ հարկային ու մաքսային ոլորտներում:
Նախարարն անդրադարձել է նաև փոքր ու միջին բզինեսի զարգացմանը, նշել, որ ՓՄՁ-ների մասով արդեն Հարկային օրենսգրքում կարգավորումներ կան, մտածում են նաև որոշակի գործիքակազմի կիրառման ուղղությամբ:
Արամյանն այսօր էլ հորդորել է կենտրոնանալ ոչ թե օլիգարխների վրա, այլ՝ հանընդհանուր արդարության ու սկզբունքների վրա: Ֆինանսների նախարարը հակիրճ, սակայն, պարզաբանել է, թե ինչ է գերիշխող դիրքը, օրինակներ բերել համաշխարհային պատմությունից, նշել, որ պետք է արդար մրցակցության համակարգեր ստեղծել և այնպես անել, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները չչարաշահեն իրենց դիրքը:
ՀՀ գլխավոր ֆինանսիստը դեֆոլտի կանխատեսում չունի, փոխարենն ունի մտահոգություն՝ գլոբալ տնտեսությունում արտաքին հատվածից ներթափանցող բացասական շոկեր կան, որոնք տեղի են ունեցել 2014թ:
«Քայլեր ձեռնարկենք, որպեսզի հարկաբյուջետային կայունություն մտցենք: Դա նշանակում է, որ պարտքի աճի տեմպերը աստիճանաբար պետք է մեղմվեն: Դեֆոլտի մասով ես չեմ կարծում, այս պահին իրավաչափ է խոսենք, որ վտանգված ենք»:




