Միջազգային

Ռուսաստանը հայտարարել է Հալեպում միակողմանի 8-ժամյա հրադադարի մասին

Ռուսաստանը հայտարարել է Հալեպում միակողմանի 8-ժամյա հրադադարի մասին, սակայն նշել, որ ավելի տևական «մարդասիրական դադարը» պահանջում է որոշ փոխադարձ պայմանավորվածություններ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի փակ հանդիպման ավարտին՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Երկուշաբթի ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել էր այն մասին, որ հոկտեմբերի 20-ից ռուս և սիրիացի զինվորականները մարդասիրական դադարներ կսահմանեն Հալեպի մարտական գործողություններում։ Այդ նպատակով կկազմակերպվի ութ մարդասիրական միջանցք, որից 6-ը՝ քաղաքացիական անձանց համար։

Պետդեպը Ռուսաստանի որոշումն անվանել է «լավ, սակայն ուշացած որոշում»:

Back to top button