

Այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով համաժողով, որի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը կիբերանվտանգության հարցը կարևոր է համարել ողջ աշխարհում ու նշել, որ փորձագետներն այս ուղղությամբ ասելիք ունեն: Քննարկման առանցքում է եղել Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի նախագահներն ու Ղազախստանի վարչապետը։
Երեկ ՀԱՊԿ գագաթաժողովում ընդունված ՀԱՊԿ երևանյան ռազմավարությունը, որն ամրագրում է կազմակերպության գործունեության առաջնահերթությունները մինչև 2025թ., ամրապնդում է համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները:
Մինչև 2025 թվականի համար մշակված և ընդունված ՀԱՊԿ երևանյան ռազմավարության մեջ ծանրակշիռ տեղ է հատկացված տեղեկատվական անվտանգության պահպանման հարցերին, ինչն այսօր ժամանակակից աշխարհում շատ կարեւոր է։ Տեղեկատվական անվտանգությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան գագաթաժողովին ընդունված ամենակարևոր որոշումն է համարում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանն այսօրվա համաժողովում կարդալով Բորդյուժայի խոսքը նշեց, որ ավելանում է ծայրահեղական գաղափարների տարածման վտանգն աշխարհում և այդ առումով տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ:
Ռազմավարության մշակման ուղղությամբ 5 տարվա աշխատանքը, ըստ Հայաստանի Սերժ Սարգսյանի, ամրագրում է կազմակերպության գործունեության առաջնահերթությունները մինչև 2025 թ- ը և ամրապնդում է համագործակցության բոլոր հիմնական ուղղությունների հետագա զարգացման ուղենիշները:




