
«Հրաշալի է այն փաստը, որ մենք հանրահռչակում ենք Խաչատրյանին իր հայրենիքում, մեր հանրության համար, որի պակասն այսօր այդքան ունի ժողովուրդը։ Նման փառատոները նպաստում են մշակութային զարգացմանն ու կրթությանը»,- ասել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախօրեին ներկա լինելով Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգին։ Համերգը ղեկավարում էր գերմանացի հայտնի դիրիժոր Ֆլորիան Հելգաթը։
Հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 10-ն անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։




