
ՌԴ Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած
ուղևորները հատուկ չվերթով վերադառնում են Երևան։ Նույն օդանավով Երևան է
տեղափոխվում նաև վթարի հետևանքով զոհված Յուրի Պողոսյանի աճյունը` հայտնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։
Ինքնաթիռը օդ է բարձրացել Երևանի ժամանակով ժամը 17:50-ին: Ուղևորներին դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման
սրահում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տրամադրել է մեքենաներ, որոնք ուղևորներին կհասցնեն իրենց բնակավայրեր։
Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը: Վթարի հետևանքով մահացել է 5 մարդ, 27- ը ստացել է մարմնական վնասվածքներ։




