Միջազգային

Չեխ գեներալ. Մոսկվան ՆԱՏՕ- ի ռազմավարական մրցակիցն է, ոչ թե հակառակորդը

ՆԱՏՕ- ն Ռուսաստանի ոչ թե հակառակորդն է, այլ ռազմավարական մրցակիցն է՝ հայտարարել է աշինքի ռազմական կոմիտեի նախագահ, չեխ գեներալ Պետր Պավելը։

«Մենք Ռուսաստանին նայում ենք ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես ռազմավարական մրցակից։ Մոսկվայի ռազմական հզորությունը կասկածի տակ չի դրվում եւ շարունակում է աճել, իսկ միջազգային ասպարեզում նրա քայլերը պարտադրում են մեզ լինել զգոն, որպեսզի հասկանալ նրա նպատակները։ Ռազմական առումով մենք պետք է պատրաստ լինենք պատասխանելու ցանկացած պոտենցիալ սպառնալիքի»,- չեխ գեներալի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Back to top button