Հասարակություն

Երևանում մեկնարկած Աշխատանքի տոնավաճառին ներկայացվել է 815 թափուր աշխատատեղ

lenabadeyan
Այսօր Երեւանում կազմակերպվել է արդեն ավարդական դարձած Աշխատանքի տոնավաճառը, որը գործազուրկներին եւ գործատուների համար «դեմ առ դեմ» հանդիպելու եւ պայմանավորվելու լայն հնարավորություն է տալիս: Այս տարի 67 գործատու աշխատանքի տոնավաճառի միջոցով որոնել է 800-ից ավելի մասնագետի՝ տարբեր ոլորտների համար: Պաշտոնական թվերի համաձայն, միայն Երեւանում այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 16336 մարդ: Աշխատանք փնտրողների մեջ գործազուրկների թիվը կազմում է 82 տոկոս:

 

Կարդացեք նաև
Close
Back to top button