Հասարակություն

«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը նշում է 25-ամյակը

annamartikyan

Շիրակի մարզի Աշոցք գյուղում օրերս հանդիսությամբ նշել են «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի հիմնադրման 25- ամյակը: Երկրաշարժից հետո հիվանդանոցը Հռոմի սրբազան քահանայապետ Հովհաննես Պողոս Երկրորդի նվերն էր տարածաշրջանի բնակչությանը:  Հիվանդանոցն սկսեց ծավալել իր գործունեությունը միայն բարեգործական հիմունքներով՝ բուժծառայություն մատուցելով տարածաշրջանի եւ հարակից բնակավայրերի հիվանդներին՝ շնորհիվ արտասահմանյան բարերարների:

Ստեղծման օրից մինչեւ 1998թը հիվանդանոցը ֆինանսավորվում էր իտալական Կարիտասի» կողմից: 19 99-2002թթ «Կարիտասի» աստվածահաճո գործին իր մասնակցությունը բերեց նաեւ Կամիլյանների Լամբարդո Բեներրո գավառը, որից հետո մինչեւ 2005թվականը հիվանդանոցի միակ օժանդակողը Կամիլյանների միաբանությունն էր:

2006 ից Կամիլյաններին աջակցեց Իտալական եպիսկոպոսների խորհուրդը, այս մեծ օժանդակողների  խումբը տարեց տարի համալրվեց 200 ից ավելի մեծ եւ փոքր  գործարարներով ու  անհատ քաղաքացիներով:

Ի դեպ՝ հանրապետությունում հիվանդանոցը միակն է, որտեղ չի կատարվում հղիության արհեստական ընդհատում:

Կարդացեք նաև

Back to top button