

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօրվա իրողության պայմաններում կարևորվող այս հացին ոչ միանշանակ պատասխանեց: Պետք է նկատի ունենալ, որ Արցախը Հայաստանի մաս չէ, ինչն ըստ էության հնարավորություն չի տա լիարժեք պաշտպանություն իրականացնել, մյուս կողմից՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին իմաստազրկված կլինի, եթե ՀՀ- ն չկարողանա ապահովել արդյունավետ պաշտպանություն Արցախում՝ ասաց։
«Եվ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը և Ռուսաստանում հասկանում են, որ և ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական ֆորմատը, և ռուսական ռազմաբազայի ներկայությունը պայմանավորված են այն հանգամանքով, որ այդ ձեւաչափերն ուղղակի կամ անուղղակի պետք է աջակցեն ՀՀ-ին իրագործել ԼՂ արդյունավետ պաշտպանությունը։ Եթե դա տեղի չունենա ֆորսմաժորի դեպքում (նույնիսկ եթե ՌԴ-ի հետ չկան ֆորմալ պայմանավորվածություններ), ապա կիմաստազրկվի և ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին և հայ-ռուսական հարաբերությունները»:
Եվ մինչ Հայաստանը պատրաստվում է իր հարկի տակ ընդունել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ու բարձրաստիճան պատվիրակներին՝ քննարկելու անվտանգության ապահովման համատեղ պայքարի հարցերը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում հայտարարում է, որ «Մինսկյան» համաձայնագրերում կառուցողական մոտեցումներ կան և իբր շարունակվում են քննարկվ ել հայկական զորքերի դուրսբերումը, իր ձևակերպմամբ, Ադրբեջանի առնվազն 5 շրջանից:
«Եթե մենք լուծենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, ապա մենք հարավում՝ Կովկասում, այլևս չենք ունենա սպառնալիքներ: Ինչո՞ւ չլուծել: Կարծում եմ, որ Մինսկի խումբը պետք է թևերը քշտի և անցնի աշխատանքի»,- ասել է Չավուշօղլուն :
Սրան ի պատասխան ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հստակեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության: Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձը ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից՝ ասել է Քոչարյանը:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարությանը այն հերթականներից համարեց. «Ոչ ոք չի պատրաստվում գնալ միակողմանի զիջումների, ոչ ՀՀ-ում և ոչ էլ ԼՂՀ-ում»,- ասաց։
Չավուշօղլուի ոգևորված ձևակերպումներ ռուս-թուրքական համաձայնություններից հետո և ՀԱՊԿ նստաշրջանից առաջ քաղաքագետը դասեց հերթական ու սպասված հայտարարությունների շարքում:




