Միջազգային

Ռուսական օդուժը վերսկսել է հարվածները Հալեպի արեւելյան թաղամասերում

Ռուսական օդուժն այսօր վերսկսել է հարվածները սիրիական Հալեպի արևելյան շրջանների բնակելի թաղամասերի ուղղությամբ, զոհվել են տասնյակ մարդիկ: Տեղից ստացվող վերջին հաղորդումների համաձայն՝ ռուսական օդուժը կրակի տակ է առել շրջափակման մեջ հայտնված քաղաքի Բուստան ալ-Քասր և Ֆարդոս շրջանները: Վերջին օրերին Հալեպում հարաբերական անդորր էր. մոտ մեկ շաբաթ առաջ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ մտադիր են ավելի քիչ հարվածներ հասցնել Հալեպի արևելյան շրջաններին:

Կարդացեք նաև

Back to top button