Քաղաքական

Երևանում ծրագրվում է որոշում ընդունել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում որոշում կընդունեն գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ: «Նստաշրջանում քննարկվելու Է մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ռազմավարությունը, ՀԱՊԿ-ի ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձևավորման նախագիծը»,- ասված Է կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, համաձայն որի Երևանում ծրագրվում է որոշում ընդունել կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտարարվելու հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք նիստում, կառույցը գլխավորելու է Հայաստանի ներկայացուցիչը:

Կարդացեք նաև

Back to top button