
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կժամանի Հայաստան: «Հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Կոլեկտիվ անվտանգության խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում է քննարկել իրավիճակն ԱՊՀ պատասխանատվության գոտում, ինչպես նաև կազմակերպության՝ կոլեկտիվ անվտանգության հետագա կատարելագործման հարցերը»,- նշված է Կրեմլի պաշտոնական կայքում:




