Հասարակություն

Սիրիահայ փախստականները տոնում են իրենց առաջին Երախտագիտության տոնը

Մհեր Մինասյանը այն 200 սիրիահայ փախստականներից է, ովքեր շաբաթ օրը հավաքվել էին Տորոնտոյի շրջանի հայկական եկեղեցում՝ նշելու իրենց առաջին Երախտագիտության տոնը:  Հիշեցնենք, որ հավաքույթի կազմակերպիչն էր Հայ ընտանիքների աջակցության ծառայությունը, որը 2015թ-ի նոյեմբերից հովանավորել է ավելի քան 300 սիրիահայ ընտանիքների` հայտնում է CBC News— ը:

Հայ ընտանիքների աջակցության ծառայության ղեկավար Ռիտա  Օդջաղյանն իր խոսքում նշել է, որ իրենց հաջողվել է իրականացնել փախստականների տեղափոխությունը, սակայն այդքանով իրենք չեն սահմանափակվում: Նրանք նաև օգնում են փախստականներին ինտեգրվել տեղի հասարակությանը:

Նշենք նաև, որ Մհեր Մինասյանը, ով համարյա մեկ տարի առաջ Սիրիայում հայկական գերեզմանատան հսկիչն էր, CBC News- ին պատմել է , թե ինչերի միջով է անցել մինչեւ Կանադայում ապաստանելը։ «Սիրիայում տեսել եմ շատ վատ բաներ… հուղարկավորել եմ շատ երիտասարդների, շատ անմեղ մարդկանց»,- ասել է նա:

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում, որ այսօր մենք ողջ ենք և կարողացել ենք խույս տալ պատերազմից: Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Կանադայի կառավարությանը, որ մեզ հասցրեց այստեղ»,- իր խոսքում նշել է Մինասյանը:

Կարդացեք նաև

Back to top button