
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Օլիվեր Հարթին ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Բենգտ Հոլմստրեմին։
Մրցանակը շնորհվել է պայմանագրերի տեսության զարգացման գործում ներդրման համար։ Այս մասին հայտնում է nobelprize.org-ը։
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։





