
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում կհանդիպի Թուրքիայի եւ Վենեսուելայի նախագահների հետ։
«Պրայմ»–ի փոխանցմամբ՝ քննարկվելու են միջազգային եւ տարածաշրջանային օրակարգում ռուս–թուրքական հարաբերությունների արդիական հարցերը։ Պլանավորվում է ստորագրել երկկողմ փաստաթղթեր։ Բացի այդ, ֆորումի շրջանակներում Պուտինը հանդիպումներ կունենա միջոցառման մասնակից այլ նախագահների հետ։ Ակնկալվում է, որ Պուտինն ու Էրդողանը Ստամբուլում կքննարկեն նաեւ Սիրիայի հարցը։
«Պլանավորվում է նաեւ նախագահի հանդիպումը միջազգային կոնգրեսի մեկ այլ մասնակցի՝ նախագահ Մադուրոյի հետ։ Եվ, իհարկե, բանակցություններ կընթանան նախագահ Էրդողանի հետ»,– լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։




