
Այսօր մեր մայրաքաղաքը նշում է հիմնադրման 2798 ամյակը: Տոնի առթիվ բազմաժանր ու հետաքրքրական միջոցառումներ են անցկացվել ու դեռ անցկացվում են մեր քաղաքի տարբեր անկյուններում: Երևանի ծննդյան տոնի առթիվ «Հանրային Ռադիոյի» նախաձեռնությամբ մեր մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը այսօր բացառիկ հնարավորություն են ունեցել Հանրային ռադիոյի ֆեյբուքյան էջի օնլայն հարթակում շնորհավորելու Երևանի 2798 –ամյակը: Այսօր ողջ օրը Հանրային Ռադիոն ուղիղ հեռարձակում է ապահովել Հյուսիսային պողոտայից: Երևանին ու երևանցիներին շնորհավորել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո
Իսկ ահա առավոտյան Հանրային Ռադիոյի բակում են եղել Հանրային Ռադիոյի աշխատակիցների փոքրիկները, ովքեր կավճով գունազարդել են Ռադիոյի բակը: Փոքրիկների համար չի խնայվել անակնկալների շարքը՝ հաջորդել է համերգ «Արևիկ» անսամբլի կատարմամբ, ապա ծաղրածուներ ու տոնական երգ ու պար: Շնորհավոր ծնունդդ՝ «Արևի քաղաք»:





