
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, ըստ որի քաղաքաշինության նախարարությունը վերակազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի:
Բացի այդ, նախագահի հրամանագրի համաձայն, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում ստեղծվել է զբոսաշրջության պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:
Հայաստանի կառավարությունը մեկամսյա ժամկետում պետք է ընդունի սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:




