Մշակույթ

«Չկարդացած գրքերի փոխարեն».ներկայացվեց Արմեն Սարգսյանի նոր գիքը

alisagevorgyan
«Չկարդացած գրքերի փոխարեն».այսպես է կոչվում երիտասարդ բանաստեղծ Արմեն Սարգսյանի նոր գիքը, որի շնորհանդեսն այսօր տեղի է ունեցել LOFT կենտրոնում: «Ժամանակակից պոեզիայի անծայրածիր օվկիանոսում քմահաճ ընթերցողը ինչու պետք է ընտրի հենց Ձեր գիրքը» «Ռադիոլուր»-ի հարցին հեղինակը պատասխանել է՝ «որովհետև իմ գրականությունը թեթև է և չհոգնեցնող»:

 

Երիտասարդ բանաստեղծ Արմեն Սարգսյանի բանաստեղծությունների ժողովածուն պատրաստ էր դեռ մեկ տարի առաջ, բայց լույս չէր տեսնում միայն այն պատճառով, որ ինչպես հեղինակն է ասում, հարմար վերնագիր չէր գտնում: Բայց մեկ տարի անց ծնվեց նաև վերնագիրը՝ «Չկարդացած գրքերի փոխարեն»:

«Ու թեև չգրեցի քո մասին, փոխարենը գրեցի քեզ համար» երիտասարդ բանաստեղծն իր գրքով կքավի իր մեղքն այն էակի առաջ, ում հետ պատրաստվում է ամուսնանալ, ով հաճախ  դժգոհում է՝ քո բանաստեղծություններում ինձ չեմ գտնում: «Գրքի ձևավորման հեղինակը Մկրտիչ Մաթևոսյանն է: Նրա հետ միասին աշխատել ենք գրքի յուրաքանչյուր էլեմենտի վրա, այստեղ ոչինչ ավելորդ չէ»,-ասում է բանաստեղծը, ում խորին համոզմամբ կա լավ գրականություն և չկա գրականություն, միջին գրականություն գոյություն չունի, որովհետև գրականությունն արվեստ է, իսկ արվեստը միջակներին չի հանդուրժում:

Արմենն իրեն համարում է նաև լավ ընթերցող և  հետևում է գրական դաշտում ծնվող բոլոր նորույթներին: Գրականության մեջ ազատությունը երբեմն բերում է ամենաթողության, որը, ըստ երիտասարդ բանաստեղծի, լուրջ վտանգներ չի պարունակում, այն անցողիկ է ու ժամանակների հետ կմաղվի՝ թողնելով միայն նրանց, ովքեր պետք է մնան գրականության պատմության մեջ: Այդպես եղել է և կլինի բոլոր ժամանակներում:

Back to top button