
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեղմացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, հայտնում է AP-ն։ ԱՄՆ Արդարատության նախարարության փաստաթղթով այսուհետ թույլատրվում են որոշ՝ մինչ այդ արգելված դոլարային գործարքներ։ Փաստաթուղթը թույլատրում է գործարքներ Իրանի ու օֆշորային բանկային հաստատությունների միջեւ, եթե դրանք չեն վերաբերում ԱՄՆ Ֆինանսների նախարարությանը։ Բացի դրանից ԱՄՆ իշխանությունները չեղարկել են իրանական ընկերությունների հետ գործարքների կնքման արգելքը։
Հիշեցնենք, որ ԵՄ-ն ամբողջովին չեղարկել է Իրանի դեմ նրա միջուկային ծրագրի կապակցությամբ սահմանված պատժամիջոցները։ ԱՄՆ իշխանությունները դա մասնակի են արել։ Համապատախան որոշումները ընդունվել են այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակել է զեկույց, որում արձանագրել է՝ Թեհրանը կատարել է միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային միջնորդների վեցյակի առաջ իր պարտավորությունները։




