Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին ավելի քան 50 տարի տևած քաղաքացիական պատերազմին վերջ դնելուն ուղղված ջանքերի համար:
Պարգևավճարը կազմում է 8 մլն շվեդական կրոն` 932.000 հազար դոլար:
Սեպտեմբերի վերջին Կոլումբիայի իշխանությունները և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) ապստամբները պատմական համաձայնագիր կնքեցին խաղաղության մասին, որով վերջ է դրվում կեսդարյա քաղաքացիական պատերազմին: Արարողությունը տեղի է ունեցել Կարտախենայում, իրենց ստորագրություններն են դրել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ու նախկին ապստամբների առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնիո Էչեվերին Տիմոչենկո մականունով:
Սանտոսն ու Տիմոչենկոն ստորագրել են փաստաթուղթը հատուկ գրիչներով, որոնք պատրաստված էին փամփուշտներից: Դա խորհրդանշում է երկրի անցումը խաղաղ կյանքին:
Պարգևատրման արարողությունը կանցնի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` այդ օրը մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրն է:




