Միջազգային

Նման պայմաններում Հալեպը երկու ամսում կարող է վերանալ՝ ասում է ՄԱԿ- ի դեսպանորդը

Սիրիայի հարցով ՄԱԿ- ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ եթե Հալեպում շարունակվեն ռազմական գործողությունները՝ մի քանի ամսից քաղաքը ամբողջությամբ կոչնչանա: Պաշտոնյան նշել է, որ  եթե չձեռնարկվեն հրատապ միջոցառումներ՝ ուղղված Հալեպի արևելքում իրավիճակի փոփոխմանը, կզոհվեն հազարավոր քաղաքացիական անձինք և հազարավորները փախստական կդառնան։ Այս պահին  Հալեպի արևելքում մոտ 200 վիրավորներ հրատապ տարհանման կարիք ունեն։

Ստաֆան դե Միստուրան նշել է, որ Հալեպի արևելքում գտնվում են «Ջեբհաթ ալ-Նուսրայի» մոտ 900 գրոհայիններ և զինված ընդդիմության մոտ 8000 մարտիկներ։ Պահանջվում են պաշտոնական երաշխիքներ գրոհայինների համար, եթե նրանք համաձայնեն դուրս գալ  Արևելյան Հալեպից Իդլիբ։

ՄԱԿ-ի դեսպանորդի խոսքով՝ մարդասիրական և ռազմական գործողությունների դադարեցման հարցերով թիրախային խումբը կշարունակի աշխատանքը Ժնևում:

Back to top button