
Նախօրեին Հալեպի Նոր Գյուղ թաղամասում հրթիռակոծության հետևանքով վիրավորված 57-ամյա Հակոբ Չալլաքյանը մահացել է: Այս մասին հայտնում է Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը:
Այսպիսով՝ հոկտեմբերի 5-ին Հալեպի Նոր Գյուղ թաղամասում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 3-ի:
Հիշեցնենք, որ երեկ կեսօրին զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել էին Հալեպի Նոր Գյուղ, Մոգամբո, Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:
Նոր Գյուղում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էր երկու հայ` 30-ամյա Գասպար Շաթյանն ու 29-ամյա Մովսես Մովսեսյանը:




