
ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ- ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար, 66- ամյա պորտուգալացի Անտոնիու Գուտերեշին միաձայն ընտրել է ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի թեկնածու՝ հայտնում է ABC News- ը։ Վեցերորդ նախնական ընտրություններում նրա թեկնածությունը ԱԽ մշտական անդամներից եւ ոչ մեկը չի արգելափակել՝ հայտնում է «Ռոյթերը»՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Պաշտոնական քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ Երեւանի ժամանակով ժամը 18- ին՝ հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»՝ վկայակոչելով ՄԱԿ- ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին, որն այս ամիս գլխավորում է ԱԽ- ն։
Գուտերերեշի թեկնածության օգին քվարկել է ԱԽ անդամներից 13- ը, եւս երկուսը ձեռնահ են մնացել՝ հայտնում է Bloomberg- ը՝ վկայակոչելով կրկին Չուրկինին։
ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածուն 1995- 2002 թվականներին եղել է Պորտուգալիայի վարչապետը, 2005- ից դարձել ՄԱԿ- ի փախստականների հարցով գլխավոր հանձնակատարը։




