Հասարակություն

Ոստիկանությունն ստացել է խախտումների մասին 117 տեղեկատվություն

Ոստիկանությունը ներկայացնում է ամփոփ տեղեկատվություն՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին ժամը 20- ի դրությամբ։
ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 117 տեղեկատվություն, որից՝
Ըստ փուլերի
Քարոզչության ընթացքում – 5, Քվեարկության օրը- 112:
Ըստ տարածքների
1. Շիրակի մարզ — 24, 2. Լոռու մարզ — 34, 3. Գեղարքունիքի մարզ — 12, 4. Վայոց ձորի ՄՎ — 1, 5. Սյունիքի մարզ — 15, 6. Կոտայքի մարզ — 31: Ըստ ստացման աղբյուրի
— ԶԼՄ-ներ – 56, — ՀԿ-ներ – 9, — դիտորդներ – 6, — հանձնաժողովի անդամներից — 3 — քաղաքացիներ – 20, — ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողներից – 22, — կուսակցություններ — 1: Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 113 նյութ, եզրակացությամբ անհետևանք է թողնվել 4 նյութ:
Back to top button