

Նոր կառավարությունից իրենց ակնկալիքների և Հայերենի բարձրագույն խորհրդի վերականգնման մասին են այսօր խոսել պրոֆեսորներ Լավրենտի Միրզոյանը, Յուրի Ավետիսյանը և Ռուբեն Սաքապետոյանը: Լեզվաբանները լրջորեն մտահոգված են մայրենիի ճակատագրով: Պետական լեզուն փրկելու համար անհրաժեշտ է ձեւավորել Հայերենի բարձրագույն խորհուրդ եւ վերանայել Լեզվի պետական տեսչության կարգավիճակը։ Անգամ հեռուստաեթերից այսօր հնչում են արտահայտություններ, որոնք հարիր չեն մեր պետական լեզվին, Լեզվի պետական տեսչությունն էլ փոխարեն դրանց ուշադրություն դարձնի, երկրորդական խնդիրների հետևից է ընկնում՝ ասում են: Լեզվաբանները վստահ են՝ այս բոլոր խնդիրները կկարգավորի միայն Հայերենի բարձրագույն խորհուրդը: Ավելին, արդեն որոշել են, թե վերականգնման դեպքում որոնք են լինելու խորհրդի առաջին քայլերը:
Հայաստանում հայոց լեզուն կարծես անտեսված է, ոչ ոք ուշադրություն չի դարձնում լեզվի մաքրությանն ու անաղարտությանը: Եթե Խորհրդային Միության տարիներին մայրենի լեզուն կանոնակարգում էր Տերմինաբանական կոմիտեն, իսկ՝ 90-ականներից Հայերենի բարձրագույն խորհուրդը, ապա այսօր չունենք ոչ մեկը, ոչ ՝մյուսը: Լեզվաբանները վերջին 10 տարիներին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են խնդրի մասին և խորհրդի վերագործարկման կոչ արել։ Մինչ այժմ, սակայն, սայլը տեղից չի շարժվել՝ նկատում է լեզվաբան Յուրի Ավետիսյանը:
Վարչապետերը փոխվում են, խնդիրները մնում անփոփոխ՝ իր հերթին նկատեց տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը: Այսօր մեզ ոչ միայն Հայերենի բարձրագույն խորհրդի կարգավիճակն է մտահոգում, այլև պետք է վերանայվի Լեզվի պետական տեսչության կարգավիճակը՝ նշեց լեզվաբանը:
Այն, որ մայրենին վտանգված է բոլոր ոլորտներում՝ փաստում է նաև լեզվաբան Ռուբեն Սաքապետոյանը: Անգամ հեռուստաեթերից այսօր հնչում են արտահայտություններ, որոնք հարիր չեն մեր պետական լեզվին: Լեզվի պետական տեսչությունն էլ փոխարեն դրանց ուշադրություն դարձնի, երկրորդական խնդիրների հետևից է ընկնում՝ ասում է:
Լեզվաբանները վստահ են՝ այս բոլոր խնդիրները կկարգավորի միայն Հայերենի բարձրագույն խորհուրդը: Ավելին, արդեն որոշել են, թե վերականգնման դեպքում որոնք են լինելու խորհրդի առաջին քայլերը: 40 տարում մեր բառապաշարը հարստացվել է ավելի քան 150.000 բառով: Կհրատարակվի արդի հայերենի նոր բացատրական բառարան, կընդունվեն նոր որոշումներ և քննարկման կդրվեն կարևոր այլ հարցեր:




