
Այսօր վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը, հայտնում է Հալեպի հայկական թերթերից «Գանձասարը»:
Նոր գյուղ թաղամասում գտնվող Ազգային Պատսպարանի սաները ժամանակավորապես փոխադրվել են համեմատաբար ավելի ապահով վայրեր:
Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծության են ենթարկել նաև Հալեպի վիլլաներ թաղամասը։
Թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում ընկած հրթիռներից մեկի հետևանքով զոհերի ու վիրավորների թվում կան հայեր։
Շտապօգնության մեքենաները շրջապատել են թաղամասը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Հալեպի Կարեն Եփփե ազգային ճեմարանի տնօրինությունն անվտանգության նկատառումներով շենքում գտնվող աշակերտներին տեղափոխել է ներքնահարկ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։




