Միջազգային

Ֆրանսիան ավիակիրը` ԻՊ դեմ պայքարում

Միջերկրական ծովի արևելքում տեղակայված «Շառլ դը Գոլ» ավիակրից ֆրանսիական կործանիչները թռիչքներ կիրականացնեն ահաբեկչական«Իսլամական պետության» դեմ:

Առաջին ինքնաթիռները հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին Մոսուլում: France Bleu ռադիոկայանը նշում է, որ գործողությանը մասնակցել է 8 Rafale կործանիչ, հայտնում է BBC-ն:

Սա «Շառլ դը Գոլի» արդեն երրորդ առաքելությունն է Սիրիայի դեմ միջազգային կոալիցիայի շրջանակում: Ահաբեկիչների դեմ բուն ֆրանսիական «Շամալ» գործողությունը մեկնարկել է 2014-ի սեպտեմբերին: Մեկ տարվա ընթացքում այն ծավալվում էր միայն Իրաքի տարածքում, սակայն 2015-ի սեպտեմբերի 27-ին ֆրանսիական բանակը սկսեց հարվածներ հասցնել գրոհայինների դիրքերին Սիրիայում:

Կարդացեք նաև

Back to top button