Մշակույթ

«Արամ, Արամ» ֆիլմը կցուցադրվի Գլենդեյլի միջազգային կինոփառատոնում

Ամերիկացի ռեժիսոր Քրիսթոֆեր Չեմբերսի «Արամ, Արամ» ֆիլմը կցուցադրվի հեղինակավոր Գլենդեյլի միջազգային կինոփառատոնում: Գլխավոր դերը ֆիլմում կատարում է Լևոն Շարաֆյանը, որին լավ են ճանաչում Հայաստանում, սակայն, նա այնքան էլ ծանոթ չէ ամերիկացի հանդիսատեսին, գրում է Los Angeles Times-ը:

Ֆիլմը 12-ամյա հայ պատանու մասին է, որը Բեյրութում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո տեղափոխվում է ԱՄՆ` Արսեն պապի մոտ, որի դերը կատարում է Շարաֆյանը:

«Այդ կերպարները կոգեշնչեն ոմանց, ոմանց էլ կստիպեն մտածել կյանքի ճանապարհի ընտրության մասին»,-ասել է Շարաֆյանը: «Ես կարծում եմ, որ որոշ ներգաղթյալներ իրենց կտեսնեն իմ կերպարի մեջ»,-հավելել է դերասանը:

Գլենդեյլի 3-րդ միջազգային կինոփառատոնում ավելի քան 100 ֆիլմ կցուցադրվի, որոնցից շատերը տեղաբնակ ռեժիսորներ են նկարահանել: «Արամ, Արամ» ֆիլմը ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրանի» և Լոս Անջելեսի փառատոների շրջանակում:

Back to top button