Միջազգային

Երկաթուղային վթար ԱՄՆ- ում. կան զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ

Լուսանկարը՝ Twitter- ից

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում, Հոկոբեն քաղաքում գնացքը մխրճվել է երկաթուղային կայարանի շենքի մեջ։ Տեղից կատարված լուսանկարներից երեւում է, որ շենքի մի մասը փլուզվել է։ AP գործակալությունը հայտնում է, որ տուժածների մասին հստակ տվյալներ չկան, սակայն 100- ից ավելի մարդիկ վնասվածքներ են ստացել։

Ավելի ուշ NBC հեռուստակայանն իր աղբյուրները վկայակոչելով հայտնել է, որ զոհվել է առնվազն երեք մարդ։ Միաժամանակ հայտնել է, որ շատ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է։

Դեռեւս հայտնի չէ, թե ինչ պատճառներով գնացքը չի արգելակել եւ մեծ արագությամբ մխրճվել է շենքի մեջ։

Կարդացեք նաև

Back to top button