Գերվաղահասից մինչև ուշահաս կարտոֆիլի բերքատվությունը Շիրակի մարզի դաշտերում 25-ից մինչև 50 տոննա է կազմում: Շիրակցի կարտոֆիլագործները այս տարի բերքատվությունից դժգոհ չեն, խնդիրը նախորդ տարվա համեմատույամբ բերքի վաճառքի ցածր գներն են ու իրացման շահեկան շուկա գտնելը, քանի որ արտահանման հնարավորությունները նույնպես սահմանափակ են: Շիրակի մարզն իր բնակկլիմայական պայմաններով ու ֆերմերներով այս տարի հայտնվել է Շոտլանդիայի կարտոֆիլի սերմեր արտադրող ու արտահանող խոշոր ընկերություններից մեկի ուշադրության կենտրոնում: