ՊԵԿ-ում քննարկվել է ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքի նախագիծը
Պետական եկամուտների կոմիտեում սեպտեմբերի 28-29-ը կազմակերպված տեսակոնֆերանսում ԵԱՏՄ մաքսային օրենսդրության կատարելագործման աշխատանքային խումբը քննարկել է մաքսային նոր օրենսգրքի նախագծի հետ կապված հարցեր:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ, մասնավորապես` անդրադարձ է եղել ազատ տնտեսական գոտիների գործունեության, դրանցում բնակվող ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, մայրցամաքային շելֆի վրա ածխաջրածնային հանքավայրերի յուրացման և պաշարների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցների կիրառման հարցերին: Նիստում դիտարկվել են նաև արտահանվող ապրանքների ծագման երկրների որոշման կանոնների, մինչև մաքսային հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողնման դեպքերի և մաքսային սահմանով տեղափոխվող փոքրարժեք ապրանքների մաքսային ձևակերպումների առանձնահատկությունները: