Անդրադարձ՝ ՊՈԱԿ-ների գործունեությանը
Կառավարության նիստում հատուկ անդրադարձ է կատարվել ՊՈԱԿ-ների գործունեությանն ու պետական կատավարման բոլոր մարմիններին հանձարարվել է վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը, և առաջարկություն ներկայացնել ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ:
«ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է լինեն հիմնավորված, գործառույթները հստակ ու չկրկնվող, ինչի մասին է խնդիրը, առաջին մոտեցման ժամանակ, երբ մենք բյուջեն էինք քննարկում բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որ ունեն հաստատուն ծախսեր՝ տարեցտարի, և գոնե իմ համար առաջին ինտերացիայի մեջ հասկանալի չէ թե իրենց պրոդուկտը, օգուտը, մուլտիպլիկատիվ էֆեկտը որն է: Ելնելով դրանից շատ խիստ, կոշտ, պետք է այդ ամենը վերանայել, և յուրաքանչյուր լումա պետք է հիմնավորվի, թե ինքը ինչ նպատակի է ծառայում»: