
Նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցին կրկին կներկայանա արվեստասեր հանրությանը, բայց դեռևս չցուցադրված կոլաժների հավաքածուով։ «Ժամանակxժամանակxժամանակ» խորագրով ցուցահանդեսը ներառում է ավելի քան 60 աթոռ-կոլաժ։
Արվեստագետը յուրովի ներկայացնում է Հայաստանի հասարակական և մշակութային կյանքի անցյալը, ներկան և ապագան: Կոլաժներն արտահայտում են հեղինակի հույզերը և մեր իրականության մեջ իրեն հուզող խնդիրները, մարդ էակի ներաշխարհը՝ ողջ բազմազանությամբ:
Գևորգ Մշեցին Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Նրա
գործերը ներկայացվել են շուրջ երկու տասնյակ անհատական և մի շարք խմբակային ցուցահանդեսներում։ Արվեստագետի գործերը պահվում են ինչպես Հայաստանի և Ռուսաստանի տարբեր թանգարաններում, այնպես էլ մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Շվեդիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Իրան, Կիպրոս, Սուդան, Լիբանան)։
Գևորգ Մշեցի-Ջավրուշյանի «Ժամանակxժամանակxժամանակ» խորագրով ցուցահանդեսը կբացվի Նկարիչների միությունում սեպտեմբերի 29-ին, ժամը 16։00-ին եւ կգործի մինչև հոկտեմբերի 9-ը։




