ՀասարակությունՏնտեսական

817 մլն դրամով ավելի եկամտային հարկ՝ հիփոթեքի տոկոսը մարելու համար

Պետական եկամուտների կոմիտեն այս տարի արձանագրել է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվել է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը, հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մասնավորապես, 2016թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 26-ը 2901 դեպքով 1076 ֆիզիկական անձանց է վերադարձվել ավելի քան 925 մլն դրամ եկամտային հարկի գումար՝ ի տարբերություն 2015թ. նույն ժամանակահատվածի, երբ 417 դեպքով 282 ֆիզիկական անձանց վերադարձվել է մոտ 108 մլն դրամ:

2015թ.-ի հունիսից լիարժեքորեն գործող օրենքը դրական ազդեցություն է ունենում շինարարության ոլորտի զարգացման վրա. բնակարանների իրացման շնորհիվ աճում են կառուցապատողների եկամուտները, հետևաբար նաև վճարվող հարկերը, ավելանում են կազմակերպությունների կողմից վճարվող եկամտային հարկի գումարները, քանի որ աշխատողների աշխատավարձի իրական չափերն են հայտարարագրվում: Մեծանում են բանկերի կողմից վարկավորման ծավալները, ուստի նրանց շրջանառության աճը բերում է պետբյուջեի եկամուտների ավելացման:

Back to top button