

Երևանի դուդուկի փառատոնն ամենամյա է: Այն անց է կացվում արդեն երկրորդ տարին: Կազմակերպիչն է Music of Armenia-ն:
Բացումով հանդես կգա «Շում» տրիոն Իսրայելից, որը փառատոնի հատուկ հյուրն է:
«Շում»-ը տարիներ շարունակ Իսրայելի ունկնդիրներին ներկայացնում է դուդուկը և
հայկական երաժշտությունը: Խումբն առաջին անգամ հնարավորություն կունենա իր արվեստը ներկայացնելու հայ լսարանին:
Հոկտեմբերի 8-ին ելույթ կունենա «Ծիրանի» համույթը, իսկ հոկտեմբերի 9-ին՝ «Դը Բրդս» խումբը:
Համերգները տեղի կունենան Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (հոկտեմբերի 6-ին, հոկտեմբերի 8-ին) և Մեգերյան Կարպետում (հոկտեմբրի 9-ին):




