
Ադրբեջանում անցկացված հանրաքվեի ժամանակ նախագահի լիազորությունների ժամկետի մեծացմանը կողմ է հանդես եկել ընտրողների 91.2 տոկոսը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Փոխնախագահների ինստիտուտի սահմանման մասին սահմանադրական դրույթին աջակցություն է հայտնել ընտրողների ավելի քան 89 տոկոսը։
Նախագահ ընտրվելու համար տարիքային սահմանափակման վերացմանը կողմ է արտահայտվել ընտրողների 91 տոկոսը։ Երկուշաբթի ԿԸՀ-ն հանրաքվեն կայացած էր ճանաչել։




