«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի այնպիսի մեխանիզմի կիրառումը, որը թույլ կտա Հայաստանի արտահանողներին դրսում ապահովագրեն արտարժութային կուրսի փոփոխությունը: Երբ հայ արտանահողը ՌԴ-ում ապրանք պետք է իրացնի, որից ռուբլու կուրսի տատանումը, ինքը վնասներ կրի, մենք առաջարկում ենք գործիքներ կիրառել, որի էությունը հետևյալն է, որ կազմակերպությունը այն երկիր, որտեղ արտահանում է կարողանան այդ բանկից այդ երկրի արժույթով ստանա վարկային միջոց, որ ավել է, քան վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, ապրանքի իրացում կատարի, այդ երկրի արժույթով կարողանան վճարել»:
Ի դեպ, Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարել է, որ նախարարության հիմնական խնդիրները թվով 30-ն են: «Այդ խնդիրները ծավալուն են, խորքային և պահանջում են համարժեք լիազորություններ: Պարզ է, որ նախարարությունը համապատասխան լիազորութուններով ամբողջությամբ օժտված չէր, և ֆինանսավորումն էլ, ինչպես հաճախ է պատահում, բավարար չէ այդ ամբողջ 30 ուղղություններով խնդիրներն արդյունավետ լուծելու համար», — հայտարարել է Արծվիկ Մինասյանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ երկրում պետք է լինի գերատեսչություն, որը կարողանա համակարգել բոլոր կառույցների հետ աշխատանքները՝ սկսած վարկային ծրագրերից մինչև դրամաշնորհները:
«Առաջին խոշոր նախագիծը, որ մենք իրականացրել ենք, օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքի նախագծի մշակումն է, որտեղ հիմնարար մի քանի սկզբունքներ են ամրագրվել», — ասել է Արծվիկ Մինասյանը: