

ՏԻՄ ընտրություններից հետո սեպտեմբերի 19-ին 20 ԸԸՀ-ը Մեծամոր քաղաքի ընտրությունների արդյունքների վերահաշվարկման բողոքներ էր ստացել Մեծամորի քաղաքապետի թեկնածու Ավետիք Հարությունյանից և ավագանու անդամի թեկնածու Հերմեն Հովհաննիսյանի վստահված անձ Լուսինե Բաղդասարյանից: Սեպտեմբերի 20-ին և 21-ին 20 ԸԸՀ վերահաշվարկել է ընտրությունների ՏԸՀ-ի արդյունքները: Փոփոխությունները չեն ազդել քվեարկության արդյունքների վրա:
Սեպտեմբերի 18-ին Մեծամոր քաղաքում ընտրությունները կայացան որոշակի խախտումներով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք մեծամասամբ անտեղյակ էին ընտրական գործընթացից, ինչի հետևանքով տեղամասերում հաճախ աղմկում էին, վիճում, անտեսվում էր ընտրական օրենսգրքի պահանջները: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ սեպտեմբերի 19-ին 20 ԸԸՀ բողոք էին ներկայացրել Մեծամորի քաղաքապետի թեկնածու Ավետիք Հարությունյանն ու ավագանու անդամի թեկնածու Հերմեն Հովհաննիսյանի վստահված անձ Լուսինե Բաղդասարյանը: Մեծամորում ընտրություններն անցկացվել են 5ընտրատեղամասում: Ավետիք Հարությունյանը պահանջել էր բոլոր տեղամասերի արդյունքների վերահաշվարկ, իսկ Լուսինե Բաղդասարյանը միայն 20/01 ընտրատեղամասի: Սեպտեմբերի 20-ին առավոտյան ժամը 9-ից 20 ԸԸՀ-ը սկսեց վերահաշվարկը:
20 ԸԸՀ-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վերահաշվարկի արդյունքում ավագանու անդամների ընտրության արդյունքները գրեթե նույնն են մնացել, թեկնածուն այդ ընտրատեղամասում պահել է իր 19 քվեն, մեկ քվե անվավեր է դարձել Արարատ Մարտիրոսյանի կողմ քվեից, 2 քվեաթերթ սխալ են հաշվել, որի արդյունքում թեկնածու Վոլոդյա Բարսեղյանից պակասել է մեկ քվե, մեկ քվեով ավելացել՝ Դավիթ Արզումանյանի կողմ ձայները:
Մեծամորի քաղաքապետի թեկնածու Ավետիք Հարությունյանը դիմում բողոքում մեջբերել էր ընտրախախտումներից մեկ օրինակ, երբ ամուսինը ընտրացուցակում ընդգրկված չէր և քվեարկել էր կնոջ փոխարեն, իսկ կնոջը թույլ ճի տրվել քվեարկելու:
Երկու օր՝ սեպտեմբերի 20-ին և 21-ին 20 ԸԸՀ վերահաշվարկեց նաև համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները: Մեծամորի 5 ընտրատեղամասից 20/05 ընտրատեղամասում փոփոխություններ չեն կատարվել, բացառությամբ մեկ լրացուցիչ ցուցակով քվեարկողին մասնակիցների թվում ընդգրկելուց, 20/03 ընտրատեղամասում արդյունքները մնացել են նույնը, չի կատարվել նույնականացման քարտով մեկ նշում, իսկ մյուս 3 ընտրատեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովների հաշվարկած արդյունքները փոխվել են, 20/04 և 20/02-ում անվավեր քվեաթերթերը պակասել են, 20/01-ում՝ ավելացել: Ի դեպ հանձնաժողովներում արդյունքների ամփոփման ընթացքում պատռվել են նաև անվավեր քվեաթերթերը՝ համարվելով խոտան: Ի դեպ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները ընտրությունների նախօրեին քվեաթերթերի հաշվարկի ընթացքում մեկ քվեաթերթի վրա դրել էին 6 անհատական կնիք և այդ քվեաթերթերը տվել ընտրողին քվեարկելու: Այս քվեաթերթերը վերահաշվարկի ժամանակ հանվել են կողմ քվեների հաշվարկից: Ընդհանուր առմամբ Մեծամոր քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների վերահաշվարկի արդյունքում ընտրությանը 9278 ընտրացուցակային ընտրողներից մասնակցել է 4234 ընտրող և ՏԻՄ ընտրություններին Մեծամորում ցուցաբերվել է ընտրողների 45.63 տոկոս մասնակցություն: Վերահաշվարկի արդյունքում 20 ԸԸՀ-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը ներկայացրեց թեկնածուների կողմ ձայները
Նախնական վերահաշվարկ
Գրիգորյան Ռոբերտ 2080 2082
Հարությունյան Ավետիք 1868 1875
Հովհաննիսյան Սամվել 129 129
Անվավեր 127 քվեաթերթերի թիվը նվազել է 17-ով, գրանցվել 110, իսկ անճշտությունները նախնական գրանցված 8-ից հասել է 25-ի:
Վերահաշվարկի արդյունքները ըստ էության չեն ազդել ընտրության արդյունքների վրա: Քաղաքապետի բողոքարկող թեկնածու Ավետիք Հարությունյանը ուսումնասիրելով ընտրացուցակները քաղվածքներ հանեց մասնակիցների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում հետագա քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:




