

Երևանում այսօր իր աշխատանքներն է սկսել «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» խորագրով համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ և ԵԱՏՄ գործարար և ներդրումային միջավայրերը, ԵԱՏՄ կարգավորումները: Առաջնակի շեշտադրվել է Հայաստանի՝ Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրներ միջև կամուրջ դառնալու հարցը: «ՀՀ հիմնական առավելությունը ԻԻՀ-ի հետ ցամաքային ճանապարհ ունենալն է, իսկ ամենակարևորը՝ երկու երկրների գործարար շփումները»,- ասել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ու վստահեցրել,- «երկու երկրներն էլ շուկաների մասին լավ պատկերացում ունեն»: Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը կարևորում է «MADE IN ARMENIA» ցուցահանդեսի անցկացումը, իսկ համաժողովը խնդիրների վերհանման հարթակ է:
Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի փոխանցմամբ՝ Հայաստանն աջակցություն է ցուցաբերում Արևմուտքի և Իրանի միջև երկխոսությանը. «ԵԱՏՄ-ն ներկայումս կապեր ունի Իրանի հետ, շարունակվում են բանակցությունները: Հեռանկարը ազատ առևտրի գոտի ստեղծելն է, որից կշահի թե՛ Իրանը, թե՛ ԵԱՏՄՆ-ն, և մենք նաև կխորացնենք տարածաշրջանային ինտեգրումը, որը կբերի տարածաշրջանի բարգավաճման»: Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման նախարարը խոստացավ սերտացնել համագործակցության հնարավորությունը: Փոխվարչապետը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների սերտացումը:
ՀՀ-ի և ԻԻՀ համագործակցության կարևորությունը հատկապես ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում կարևորում է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը:
Նա կարծում է, որ «ՀՀ-ն պետք է փորձի դերակատարությունն ավելի բարձրացնի ԻՐԱՆ — ԵՏՄ անդամ երկրների շուկաներում, ինչպես նաև վերացնի առկա խոչընդոտները՝ որպես ԵՏՄ անդամ երկիր»:
Դեսպանի խոսքով, Իրանի հետ տարբեր ոլորտներում հնարավոր է համագործակցել, քանի որ Իրանը մեծ երկիր է ունի ութսուն միլիոն բնակչություն, բազմաթիվ հնարավորություններ, մեծ ներուժ. «Եթե Իրանի այս հնարավորությունն օգտագործվի ես կարծում եմ, որ մեծ տնտեսական ակտիվություն կմտնի տնտեսական ոլորտում, բարենպաստ պայմաններ կստեղծվի և հնարավորություններ կընձեռվի Հայաստանին՝ հաշվի առելով Իրանի խոշոր և զարգացած տնտեսությունը»,-ասաց նա և թվարկեց, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և իրենց մեծ ուշադրություն են դարձրել Հյուսիս-Հարավ միջանցքի իրականացմանը:
Առաջիկայում նախատեսվում է Իրանի նախարարի այցը Հայաստան, որի ընթացքում էլ Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալների ավելացման շուրջ բանակցութունները կշարունակվեն: Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը կարևորում է «MADE IN ARMENIA» ցուցահանդեսի անցկացումը, իսկ համաժողովը խնդիրների վերհանման հարթակ է:
Մրցակցային խնդիրներ զրուցակիցս չունի, հիմնականում արտաքին շուկաների հետ են աշխատում, արտադրում են լազերային օպտիկական բաղադրիչներ ու ՊՆ պատվերներն են բավարարում՝ ռազմական արդյունաբերությունը զարգացնելով:
Աշխատում են Ճապոնիայի, հարավային կորեայի, Գերմանիայի ու մի շարք այլ երկրների պատվիրատուների հետ: Ամենամեծ պահանջարկը սակայն, ԱՄՆ-ն: LT — PYRKAL ընկերության տնօրեն Գագիկ Բունիաթյանը վստահ է՝ ռազմական արդյունաբերությունը թանկ հաճույք է:
73 աշխատակից ունեցող ընկերության տնօրենը նկատում է՝ խնդիրներ էլ կան, դրանք ամենուր են, հարկային ու մաքսային ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտություն կա, հատկապես, որ իրենց արտադրությունը նախ ռազմական է, հետո նաև՝ արտահանման խթանմանն է ուղղված: Իսկ այս ոլորտները գերակա են հռչակված մեր երկրում:




