
Շուրջ մեկ շաբաթ առաջ Լոս Անջելեսի Գլխավոր Հյուպատոսությունում կայացած միջոցառման ժամանակ, Սփյուռքի նախարարության հեղինակավոր Արշիլ Գորկու մեդալով է պարգևատրվել «Պատմական Հայաստան» գրքի հեղինակ եւ փաստաբան Մեթյու Քարանյանը:
Քարանյանը Հայաստանի վերաբերյալ մի շարք գրքերի՝ այդ թվում նաեւ «Պատմական Հայաստանը 100 տարի անց» գրքի հեղինակն է:
Հիշեցնենք, որ շնորհանդեսը Լոս Անջելեսի Գլխավոր Հյուպատոսության կողմից կազմակերպված՝ ՀՀ Անկախության 25-րդ տարելիցին նվիրված միջոցառման մասն էր կազմում:
Մեդալը անվանվել է հանրաճանաչ նկարիչ Արշիլ Գորկու անունով, ով 1915 թ-ին ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, Վանա լճի ափին թողնելով իր տունը՝ բնակություն հաստատեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Նշենք նաև, որ Արշիլ Գորկու մեդալը օգնում է ճանաչում ձեռք բերել արվեստի բնագավառում և նշանակալի համագործակցային ավանդ է Հայաստանի ու Սփյուռքի միջև:




